Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած այցից հետո Բունդեսթագի կայքում Հայաստանի մասին հոդված է հրապարակվել՝ «Յոթ բան, որ դուք չգիտեք Հայաստանի մասին» վերնագրով։ Ահա հոդվածում բերված 7 կետերը. Հայաստանի Արենի գյուղում է գտնվում աշխարհում ամենահին գինեգործարանը՝ 6000 տարվա պատմությամբ։ Այստեղ օգտագործված խաղողի տեսակը Պինո Նուարի նախահայրն է համարվում։ Հենց այս գյուղում է գտնվել աշխարհում ամենահին կաշվե կոշիկը՝ 5500 տարեկան։