Սեբաստացի Մուրադ

Սրբազան գործով ապրող իր քաջազունների հետ նա կազմակերպում էր «սուրի ու սովի» մղձավանջում ապրող հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Խորունկ տառապանքներ է ապրել Սեբաստացի Մուրադը հայերի զանգվածային տեղահանությունների, գերեվարումների համար թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես։ Իր զինակից Կայծակ Առաքելի հետ փրկել է շատերի, հատկապես որբ երեխաների կյանքը։